Տնտեսություն

Վրաստանից 2022-ին Հայաստան է այցելել շուրջ 190 հազար քաղաքացի, այս թիվը մեծանալու ներուժ ունի. ՀՀ վարչապետ

3 րոպեի ընթերցում

Վրաստանից 2022-ին Հայաստան է այցելել շուրջ 190 հազար քաղաքացի, այս թիվը մեծանալու ներուժ ունի. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանից Հայաստան այցելուների թիվը նախորդ տարի կազմել է շուրջ 190 հազար. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթներ ստեղծելու հարցում դեռևս չիրացված ներուժ է տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստիիր ելույթում:

«Մեր երկու երկրներում զարգացման զգալի ներուժ ունի նաև զբոսաշրջության ոլորտը։ 2022 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է ավելի քան 1.6 մլն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով մոտ 90%-ով: Համոզված եմ, որ մեր երկու երկրների միջև փոխադարձ զբոսաշրջային այցելությունները ևս աճի ներուժ ունեն։ Նշեմ, որ նախնական տվյալներով՝ 2022 թվականին Վրաստանից Հայաստան այցելուների թիվը կազմել է շուրջ 190 հազար և այս թիվն ակնհայտորեն մեծանալու պոտենցիալ ունի»,- նշել է Փաշինյանը:

Վարչապետը կարծում է, որ երկու երկրների միջև տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթներ ստեղծելու հարցում կա դեռևս չիրացված ներուժ, և այս ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումը նոր մակարդակի կհասցնի զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը։

«Իմիջիայլոց, ուզում եմ ասել, որ Վրաստան կատարած իմ առաջին այցի ընթացքում, երբ հանդիպում էինք Վրաստանի բիզնես հանրության ներկայացուցիչների հետ, առաջին հարցը, որ նրանք բարձրացնում էին, ասում էին, որ Թբիլիսիից Երևան եկող ճանապարհները շատ վատ վիճակում են, և ես նրանց խոստացա, որ այդ հարցն անպայման կլուծենք: Հիմա ուրախ եմ արձանագրել, որ Թբիլիսիից Երևան եկող ավտոճանապարհները գտնվում են փայլուն վիճակում: Այնպես որ, հույս ունեմ, որ մեր զբոսաշրջային ընկերությունները, մեր պայմանավորվածության համաձայն, զբոսաշրջության ծավալները, ուղղությունները և համագործակցությունը կակտիվացնեն»,- ընդգծել է վարչապետը:

Այս համատեքստում Փաշինյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին համաձայնագրի ստորագրումը, ինչը նշանակում է, որ երկու երկրների քաղաքացիները կարող են այցելել առանց անձնագրի, ID քարտերով, ինչը նույնպես շատ կարևոր է և արտահայտում է համագործակցությունը:

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

Հայաստան

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում