Քաղաքականություն

Շվեյցարիայի Սենատի հանձնաժողովը կդիմի Կառավարությանը՝ Երևանի և Ստեփանակերտի միջև օդային կապ կազմակերպելու հարցով

1 րոպեի ընթերցում

Շվեյցարիայի Սենատի հանձնաժողովը կդիմի Կառավարությանը՝ Երևանի և Ստեփանակերտի միջև օդային կապ կազմակերպելու հարցով

ԵՐԵՎԱՆ,11 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային ժողովի Կանտոնների խորհրդի (Վերին պալատ, Սենատ) Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, մտահոգված լինելով հումանիտար իրավիճակով և միջազգային իրավունքի խախտումներով, որոշել է նամակ հղել Դաշնային խորհրդին (Շվեյցարիայի կառավարությանը)՝ տեղեկացնելով, որ դատապարտում է միջազգային իրավունքի խախտումները, որոնց հանգեցրել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքի շրջափակումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովը խնդրում է Կառավարությանը Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդում գործողություններ ձեռնարկել՝ մի կողմից հասնելու համար շրջափակման վերացմանն ու ռազմական գործողությունների դադարեցմանը, իսկ մյուս կողմից՝ Երևանի և Ստեփանակերտի միջև օդային մարդասիրական կամուրջի կազմակերպմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում