Հասարակական

Երեք ավտոմեքենաներ բախվել են Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ

2 րոպեի ընթերցում

Երեք ավտոմեքենաներ բախվել են Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 8-ին, ժամը 15:48-ին ահազանգ է ստացել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի մոտ 20-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi Grandis»(վարորդ՝ Ա. Բ., ծնված 1967 թ.),«Opel Zаfira»(վարորդ՝ Կ. Բ., ծնված 1980 թ.)և «Mercedes-Benz C180»(վարորդ` Ռ. Բ., ծնված 1996 թ.)մակնիշներիավտոմեքենաները:

Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ց. Ա.-ն (ծնված 1952 թ.) և «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Բ.-ն (ծնված 1954 թ.) տեղի ուժերով հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում