ԱՄՆ-ում մոտ տասը մարդ վիրավորվել է ռեստորանի մոտ հրաձգության հետևանքով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտ տասը մարդ վիրավորվել է հինգշաբթի երեկոյան Ֆլորիդա նահանգի Մայամի Գարդենսի հայտնի ռեստորանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, հայտնում է տեղի ոստիկանությունը:

Ոստիկանությունը տեղեկացրել է՝ դեռ պարզ չէ, թե կոնկրետ ինչ պատճառով է եղել հրաձգությունը, որը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 20:00-ին։ Զոհերի ստույգ թիվը նույնպես պարզ չէ; Ըստ իրավապահ մարմինների աղբյուրի՝ կարող էր վիրավորվել մինչև 10 մարդ։

Մայամի Գարդենսի ոստիկանապետ Դելմա Նոել-Պրատը նշել է, որ հետաքննվում է փոխանցված տեղեկությունը, թե ռեստորանի մոտ ինչ-որ տեսահոլովակ էր նկարահանվում:«Մենք կարծում ենք, որ սա եզակի միջադեպ է»,-շեշտել է Նոել-Պրատը:

Նշվում է, որ սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվել, որ միջադեպը տեղի է ունեցել երաժշտական տեսահոլովակի նկարահանման ժամանակ, վիրավորների թվում են նաև ռեփեր Ռոբ49-ը և նրա թիկնապահը։ Սակայն ոստիկանությունը դեռ չի հաստատել այս հաղորդագրությունը։

Հայերեն English Русский

Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը

Սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետի հացի արտադրամասի գործունեությունը

Երևանի վարչական շրջանների դատախազությունների կողմից դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրվարույթ, վերականգնվել է շուրջ 212 միլիոն դրամ

Իսրայելի ԱԳ նախարարը քննադատել է Ֆիդանի մեկնաբանությունները Սիրիան ապակայունացնելու վերաբերյալ

«Նավասարդ» հայ-իրանական մշակութային, խոհանոցային փառատոն. սպասվող ծրագրերը

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ

Ընտանեկան բռնության վերաբերյալ հանցագործություններ. Քննչական կոմիտեն ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալները

ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ. վարչապետ

Վանաձորում կասեցվել է «Մեն» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը

Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել