Ներքին գործերի նախարարության բավարար համալրվածությունն ապահովվելու է շուրջ 6 ամսվա ընթացքում․ Գրիգոր Մինասյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտնեց, թե ինչ գործընթացներ են սպասվում Ներքին գործերի նախարարություն ստեղծելու վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումից հետո։

«Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ի՞նչ գործընթացներ են սպասվում ընդունումից հետո, ե՞րբ է լիարժեք գործելու նախարարությունը,Մինասյանը նշեց, որ Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին կարգավորումն ուժի մեջ է մտել 2022 թվականի դեկտեմբերի 30-ին, որից հետո՝ տասնօրյա ժամկետում, վարչապետը Հանրապետության նախագահին է ներկայացնում ներքին գործերի նախարար նշանակելու մասին գրավոր առաջարկություն, ինչպես նաև հաստատում է Ներքին գործերի նախարարության ստեղծման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ հաստիքների թվաքանակը:

«Նախարարի նշանակումով ըստ էության տրվում է նախարարության գործունեության մեկնարկը: Ներքին գործերի նախարարը լիազորությունները ստանձնելու պահից՝ մեկ ամսվա ընթացքում, վարչապետին է ներկայացնում նախարարի տեղակալների և ենթակա մարմինների ղեկավարներ նշանակելու մասին առաջարկություն, իսկ տասը աշխատանքային օրվա ընթացքում ձևավորում է փորձագիտական խմբեր՝ անձնակազմի կառավարման, իրավական ապահովման և կազմակերպաֆինանսական՝ դրանց համար սահմանելով գործողությունների ժամանակացույց։

Նախարարության կազմի բավարար համալրվածությունն ապահովվելու է շուրջ 6 ամսվա ընթացքում»,- ասաց Մինասյանը։

Նախարարի խոսքով՝ օրենսդրական փաթեթով հստակ սահմանված են գործընթացի սահուն իրականացման համար անհրաժեշտ հաջորդական քայլերը:

Կարեն Խաչատրյան

Հայերեն العربية English

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին