Հասարակական

Երևանի Ճառագայթային փողոցի կենդանիների խանութում հրդեհի պատճառով մեծ քանակությամբ կենդանիներ են սատկել

1 րոպեի ընթերցում

Երևանի Ճառագայթային փողոցի կենդանիների խանութում հրդեհի պատճառով մեծ քանակությամբ կենդանիներ են սատկել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 2-ին, ժամը 09:22-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ճառագայթային փողոցի Գ շենքի 1-ին հարկում ծուխ է նկատվում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 1-ին հարկում գտնվող կենդանիների խանութում։

հ Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 10։15-ին, մարվել՝ 10։28-ին։

35 քմ ընդհանուր տարածքում մասամբ այրվել է կենդանիների համար նախատեսված 10 պարկ չոր կեր, ծխահարումից սատկել են 50 թութակ, 2 շուն, 1 նապաստակ, 30 սողուն (մողես և օձ), 50-60 կրծող (գերմանամուկ, ծովախոզուկ)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում