Նարեկ Մկրտչյանն ԱՍՀ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ամփոփել է ոլորտի բարեփոխումները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, նախարարն ամփոփել է 2022 թվականին աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված բարեփոխումները՝ ներկայացնելով ժողովրդագրության, կենսաթոշակային ապահովության, սոցիալական աջակցության ոլորտներում կատարված աշխատանքները։ Այս համատեքստում Նարեկ Մկրտչյանն ընդգծել է նաև գործընկեր կազմակերպությունների հետ սերտ համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ վերջիններիս կողմից ստացած առաջարկներն ու դիտարկումները հնարավորություն են տալիս նախատեսված բարեփոխումները դարձնել առավել արդյունավետ։

«2022 թվականի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը երեք հիմնական ուղղություններով իրականացրել է ռազմավարությունների մշակման գործընթաց։ Առաջին ուղղությունը վերաբերում է ԱՍՀՆ հովանոցային ռազմավարությանը, և պետք է ուրախությամբ նշեմ, որ միջգերատեսչական և հանրային քննարկումների արդյունքում մենք առաջին անգամ ունենք համապարփակ ռազմավարական փաստաթուղթ։ ԱՍՀՆ առանցքային նպատակներից է կյանքի բոլոր փուլերում՝ նախածննդյան շրջափուլից մինչև կյանքի ավարտը քաղաքացուն տրամադրել տարիքին և կարիքին համապատասխան ծառայություններ»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։

Նախարարի խոսքով՝ սոցիալական պաշտպանության ոլորտի հաջորդ կարևոր երկու փաստաթղթերը վերաբերում են ժողովրդագրության ու աշխատանքի, զբաղվածության ոլորտներին։ Այս ուղղություններով նախարարությունը կշարունակի իրականացնել հստակ ծրագրեր՝ ուղղված ծնելիության աճի բարձրացմանը, երեխա ունեցող ընտանիքներին՝ լրացուցիչ սոցիալական երաշխիքների տրամադրմանը, աշխատանքի միջոցով աղքատության հաղթահարմանը և այլն։

Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով կատարված բարեփոխումներին՝ Նարեկ Մկրտչյանը արդյունավետ է համարել անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի, երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ 50,000 դրամ աջակցության, ինչպես նաև զբաղվածության ընթացիկ ծրագրերի իրականացումը։

Խորհրդի անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում քննարկվել են նաև Միասնական սոցիալական ծառայության գործունեության, տարեցներին, երեխաներին, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մատուցվող ծառայությունների, ԱՍՀՆ կողմից տիրապետվող տվյալների հասանելիության և այլնի վերաբերյալ մի շարք հարցեր։

Խորհրդի անդամները հանդես են եկել առաջարկներով և դիտարկումներով։

Հայերեն

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ