Կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման համակարգը հունվարի 1-ից կներդրվի նաև 1000 և ավել բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման համակարգը 2023 թվականի հունվարի 1-ից կներդրվի նաև 1000 և ավել բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, այս բնակավայրերում հաշվառված կենսաթոշակառուների, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, խնամքի նպաստ ստացողները, ովքեր իրենց գումարը մինչ այս ստացել են Հայփոստի միջոցով, վճարող կազմակերպությունը փոխելու և բանկ ընտրելու համար կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը՝ ներառյալ։

Աշխատող անձինք կարող են դիմել նաև առցանց եղանակով՝ հետևյալ հղմամբ։

Այն անձինք, ովքեր մինչև տարեվերջ չեն դիմի բանկ ընտրելու համար, 2023 թվականի հունվարին իրենց կենսաթոշակը կամ նպաստը կստանան ծրագրային մոդուլով պատահականորեն ընտրված բանկի միջոցով։

75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք իրենց կենսաթոշակը կամ նպաստը կշարունակեն ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստի միջոցով։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան