Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլ»-ը 33 միլիոն դիտում է ունեցել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հեռարձակողների միությունն ամփոփել է դեկտեմբերի 11-ին Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլ»-ի հեռուստատեսային և առցանց դիտումները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Առաջին ալիքից, հոբելյանական 20-րդ մրցույթն ընդհանուր 33 միլիոն դիտում է ունեցել:

Միջինում, բոլոր հեռուստադիտողների 12,8%-ը դիտել է Հայաստանի Հանրային հեռուստատեսության կողմից կազմակերպված մրցույթը, ընդ որում, մասնակից հեռարձակողների մեծամասնությունը 2021 թվականի թողարկման համեմատ լսարանի աճ է արձանագրել:

4-14 տարեկան երեխաները հեռուտադիտողի 18,5%-ն են կազմում, ինչն ավելի քան երկու անգամ գերազանցում է նախորդ տարիների միջին ցուցանիշը: Կրկնապատկվել են նաև 15-24 տարեկան հեռուստադիտողների դիտումները:

Ի դեպ, «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթը հեռուստատեսային վարկանիշով աննախադեպ է նաև Հայաստանի հեռուստատեսության պատմության մեջ:

Մրցույթի առցանց դիտումները ևս գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը. ուղիղ հեռարձակումը 2021 թվականի համեմատ 4 անգամ ավելի շատ մարդ է դիտել:

«Մանկական Եվրատեսիլ»-ի կայքը մրցույթի անցկացման օրը 2 մլն այցելություն է գրանցել: Սոցիալական հարթակներում մրցույթն արձանագրել է 2-րդ ամենալավ ցուցանիշն իր պատմության մեջ: Մանկական երգի մրցույթին առնչվող տեսանյութերը TikTok-ում ունեն 9.8 մլն, իսկ Instagram-ում՝ 7.1 մլն դիտում:

Հայերեն Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին