Միջազգային

Դմիտրի Մեդվեդևն այցելել է Պեկին և հանդիպում ունեցել Սի Ծինփինի հետ

1 րոպեի ընթերցում

Դմիտրի Մեդվեդևն այցելել է Պեկին և հանդիպում ունեցել Սի Ծինփինի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն այցելել է Պեկին։ Չինաստանի մայրաքաղաքում նա հանդիպում Է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:

«Մենք քննարկել ենք երկու իշխող կուսակցությունների՝ Չինաստանի կոմունիստական կուսակցության և «Единая Россия»-ի փոխգործակցության հարցերը, քննարկել Չինաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության երկկողմ փոխգործակցության հարցերը բոլոր ոլորտներում, ներառյալ, իհարկե, տնտեսությունը, արդյունաբերական համագործակցությունը և այլն։

Քննարկվել են միջազգային հարցեր, այդ թվում, անշուշտ, ուկրաինական հակամարտությունը», - ասել է Մեդվեդևը բանակցությունների արդյունքների շուրջ արված հայտարարությունում։ Նա հավելել է, որ տեղի ունեցած բանակցությունները շատ օգտակար էին։ Մեդվեդևը Սի Ծինփինին շնորհավորել Է վերընտրվելու կապակցությամբ և չինական պետության ղեկավարին փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում