ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության շրջանակներում առաջին անգամ կտրամադրի Patriot զենիթհրթիռային համալիրներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները 1,8 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինային, որն առաջին անգամ կներառի Patriot զենիթահրթիռային համալիրներ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը։ Փաթեթը, որի մասին կհայտարարվի այսօր ավելի ուշ, կներառի գրեթե 1 միլիարդ դոլարի զենքեր Պենտագոնի պահեստներից, իսկ 800 միլիոն դոլարը կհատկացվի ֆինանսական օգնության տեսքով։

Ըստ գործակալության՝ այս փաթեթը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն ընդլայնում է ժամանակակից այնպիսի սպառազինության տրամադրումը, որը կուժեղացնի Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը ռուսական հրթիռային հարվածներից։ Պաշտոնատար անձանց խոսքով՝ ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային կտրամադրի Patriot զենիթահրթիռային համալիրներ։

Օգնության փաթեթը կներառի նաև Joint Direct Attack զինամթերքի հավաքածուներ, հրթիռներ HIMARS համակարգի համար, հազարավոր հրետանային և ականանետային արկեր, բեռնատարներ և HARM օդ-երկիր դասի հրթիռներ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինային ժամանակակից օդ-երկիր դասի հրթիռային համակարգերի մատակարարումը կդիտվի որպես սադրիչ քայլ, և որ Patriot համալիրը և այն ուղեկցող անձնակազմերը կհամարվեն ռուսական զորքերի համար օրինական թիրախ։

Դեռևս պարզ չէ, թե կոնկրետ երբ Patriot-ը կհասնի Ուկրաինայի առաջնագիծ, քանի որ ուկրաինացի զինվորականները պետք է ուսուցում անցնեն զենիթահրթիռային համալիրներն օգտագործելու համար։ Ուսուցումը կարող է տևել մի քանի շաբաթ և, ամենայն հավանականությամբ, կանցկացվի Գերմանիայի «Գրաֆենվուր» զորավարժարանում։ Ըստ գործակալության՝ մինչ այժմ ԱՄՆ-ի և արևմտյան երկրների կողմից ուկրաինական ուժերի ուսուցումը տեղի է ունեցել եվրոպական երկրներում։

Հայերեն

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան