2022 թ.-ին Ռուսաստանը լքել է ՏՏ ոլորտի շուրջ 100 հազար աշխատակից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2022 թվականին Ռուսաստանի Դաշնությունը լքել է ՏՏ ոլորտի մոտ 100 հազար մասնագետ, ինչը կազմում է ոլորտի աշխատողների ընդհանուր թվի մոտավորապես 10%-ը, հայտնել է ՌԴ թվային զարգացման նախարարության ղեկավար Մաքսուտ Շադաևը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Интерфакс» գործակալությանը։

«Իսկապես, եթե հաշվի առնենք ՏՏ ոլորտի մասնագետների հեռանալու երկու ալիքները, ապա ՏՏ ընկերությունների աշխատակիցների մինչև 10 տոկոսը լքել է երկիրը և չի վերադարձել։ Ընդհանուր առմամբ, մոտ 100 հազար ՏՏ մասնագետ մեր երկրի սահմաններից դուրս է գտնվում», - հայտնել է Շադաևը ՌԴ պետդումայում «կառավարության ժամի» ընթացքում։

Նա միաժամանակ նշել է, որ մեկնածների 80%-ը շարունակում է աշխատել ռուսական ընկերություններում։

Նախարարը հիշեցրել է, որ գերատեսչությունը դեմ է նման մասնագետների հեռահար աշխատանքի նկատմամբ խիստ սահմանափակումներին։ Ըստ նրա՝ «այժմ դեռ վաղ է այդ հարցը բարձրացնելը»։

«Հիմնական միջոցը, որ այժմ մենք առաջարկում ենք քննարկել, նման աշխատողների հեռահար աշխատանքի հնարավորության նկատմամբ խիստ սահմանափակումներ չկիրառելն է, քանի որ դա, անշուշտ, նրանց կդրդի աշխատանքի անցնել արտասահմանյան ընկերություններում», - ասել է Շադաևը՝ հստակեցնելով, որ աշխատանքի նման ձևաչափն անընդունելի է պետական ​​տեղեկատվական համակարգեր մշակողների համար։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Դաշնության խորհրդի անդամ Անդրեյ Կլիշասը հայտարարել էր, որ շուտով պետդումա է ներկայացվելու օրինագիծ, որով սահմանափակվելու է ռուսաստանցիների հեռահար աշխատանքն արտասահմանից։ ՌԴ թվային զարգացման նախարարությունը դեմ էր արտահայտվել այնպիսի օրենքի ընդունմանը, որը կարգելի հեռահար աշխատել ՏՏ ընկերություններում։

Հայերեն Русский

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA