Փոխվարչապետ կնշանակվի Տիգրան Խաչատրյանը, ֆինանսների նախարար՝ Վահե Հովհաննիսյանը. տեղի է ունենում ԱԽ նիստ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում վարչապետի աշխատակազմից, բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցում են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը:

Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է.

«Մեծարգո պարոն նախագահ,

Հարգելի գործընկերներ,

Անվտանգության խորհրդի հերթական նիստում հարցերի լայն շրջանակ ենք քննարկելու, իհարկե, այդ թվում՝ կքննարկենք տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական իրադրությունը:

Մինչ օրակարգի հարցերին անցնելը, ուզում եմ նաև տեղյակ պահել, որ այսօր Հանրապետության նախագահի հետ ևս քննարկել ենք այդ հարցը և փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը, ով մինչ այժմ զբաղեցնում էր Ֆինանսների նախարարի պաշտոնը: Ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի Վահե Հովհաննիսյանը, ով զբաղեցնում է Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը»:

Հայերեն English Français Русский

ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար

Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW

Երևան-Ուրումչի. վերակենդանացնելով Մետաքսի ճանապարհի կապերը նոր ժամանակներում

ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս

Իլիկավանքն ու նրան շրջապատող բերդշենը

Հակոբ Ղազանչյանի թատրոնի բացում և առաջնախաղ

«Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» հայտն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

ԱՄՆ-ն 10-12,5 տոկոս ​​նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի նկատմամբ

Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ

Հայաստանում ԱԶԲ-ի ընդհանուր հանձնառությունների ծավալը հասել է մոտ 2.5 միլիարդ ԱՄՆ դոլարի. Լյազիզա Սաբիրովայի հարցազրույցը