Մասկը կհրաժարվի Twitter-ի գործադիր տնօրենի պաշտոնից, եթե այդպես քվեարկեն սոցցանցի օգտատերերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի բիզնես մագնատ, ձեռնարկատեր, Twitter սոցիալական հարթակի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ կհրաժարվի Twitter-ի գործադիր տնօրենի պաշտոնից, եթե նման որոշում կայացնեն հարթակի օգտատերերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իլոն Մասկն այս գիշեր Twitter-ում քվեարկություն է նախաձեռնել:

«Արդյո՞ք ես պետք է հրաժարվեմ Twitter-ի ղեկավարի պաշտոնից: Ես կենթարկվեմ այս հարցման արդյունքներին», - գրել է Մասկը:

Օգտատերերը դեռ մի քանի ժամ ունեն քվեարկելու համար, սակայն ըստ վերջին տվյալների՝ օգտատերերի 56.4%-ը քվեարկել է կողմ, իսկ 43.6%-ը՝ դեմ:

Հարցման վերաբերյալ գրառումից հետո Մասկը ևս մեկ գրառում է կատարել՝ ասելով. «Ինչպես հայտնի ասացվածքն է ասում՝ զգույշ եղեք ձեր ցանկություններից, քանի որ դրանք կարող են իրականանալ»:

Մասկը Twitter սոցիալական հարթակը ձեռք է բերել հոկտեմբերին՝ դրա համար վճարելով 44 միլիարդ դոլար: Վերջին երկու ամիսների ընթացքում նա մի շարք փոփոխություններ է կատարել ընկերության քաղաքականության մեջ, որոնք ոչ միանշանակ են ընդունվել:

Մասկն աշխատանքից ազատել է ղեկավար պաշտոններ զբաղեցնող մի քանի աշխատողների, կրճատել է անձնակազմի գրեթե կեսին, իսկ մնացած աշխատողներին ասել է, որ կա՛մ պետք է ավելի քրտնաջան աշխատեն, կա՛մ հեռանան: Օրերս նա կասեցրել էր մի քանի առաջատար ԶԼՄ-ների լրագրողների օգտահաշիվներ, ինչպես նաև վերականգնել էր ընդմիշտ արգելափակված մի քանի օգտատերերի, թվում՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը:

Հայերեն English Русский

Դատարանն Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով

Անկախության օրվան նվիրված միջոցառումներն անցել են առանց լուրջ միջադեպերի․ ՆԳՆ

Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Վաղարշապատի կինոթատրոնի օտարման գործընթացում

ՀՀ և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրել

Սեպտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg

Մոլդովայի կառավարությունը հաստատել է էներգետիկայի և ջրային ոլորտներում արտակարգ դրություն սահմանելու որոշումը․ Moldpres

Համաշխարհային ղեկավարները ժամանում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին