Պայթել է Բեռլինի հսկայական ակվարիումը՝ 1 մլն լիտր ջրով. կան վիրավորներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինի Raddison Blu հյուրանոցի նախասրահում գտնվող հսկայական ակվարիումը, որի մեջ կային 1500 արևադարձային ձկներ, պայթել է՝ հեղեղելով հյուրանոցը և մոտակա փողոցները: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:

«AquaDom»-ն ուներ 14 մետր երկարություն և համարվում էր աշխարհում ամենամեծ գլանաձև ակվարիումը: Ըստ ոստիկանության՝ ակվարիումի պայթյունը «անհավատալի վնասներ» է հասցրել, 2 մարդ վիրավորվել է ապակու բեկորներից: Ապակու կտորները տարածվել են նաև փողոցում:

Ակվարիումի մեջ տեղադրված էր վերելակ հյուրանոցի այցելուների համար, որի մեջից հնարավոր էր տեսնել ավելի քան 100 ձկնատեսակները:

Ակվարիումն արդիականացվել էր 2 տարի առաջ:

Դեպքի վայր է ժամանել ավելի քան 100 հրշեջ: Միջադեպի պատճառներն առայժմ հայտնի չեն:

«AquaDom»-ը բացվել էր 2003 թվականի դեկտեմբերին և հայտնվել էր «Գինեսի ռեկորդների գրքում»՝ որպես աշխարհի ամենամեծ գլանաձև ակվարիում:

Նշվում է, որ այն կառուցելու համար ծախսվել է գրեթե 13 միլիոն եվրո:

Հայերեն English

TRIP ծրագրով 120 մլն եվրո ներդրում՝ Հայաստանի մի շարք զբոսաշրջային կլաստերների զարգացման համար

Meta-ն տուգանվել է 567 միլիոն դոլարով՝ իր հարթակներում երեխաների անվտանգության հետ կապված գործով

Վարչապետը պատասխանել է ռուսական ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին

Եմենի կառավարության ուժերի դեմ հութիների հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել. France 24

Եկատերինբուրգում ԱԹՍ-ների հարվածների պատճառով Wildberries-ի պահեստից 800 մարդ է տարհանվել

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ. ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է 2026-ի առաջին կիսամյակի տվյալները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ղրղզստանի Հանրապետության նախագահի հետ

Ղալիբաֆը Թրամփին կոչ է արել դադարեցնել «թատրոնը» և կատարել պարտավորությունները

Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը

Սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետի հացի արտադրամասի գործունեությունը