Վերջին 5 տարվա ընթացքում Apple-ը Ճապոնիայում ավելի քան 100 միլիարդ դոլար է ներդրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Apple Inc.-ը վերջին հինգ տարվա ընթացքում ավելի քան 100 միլիարդ դոլար Է ներդրել Ճապոնիայի՝ իր գրեթե 1000 մատակարարներից բաղկացած ցանցում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:

Ընկերությունը հաղորդել է, որ 2019 թ.-ից ի վեր իր ծախսերն ավելացրել է ավելի քան 30%-ով, ընդ որում՝ նրա մատակարարներն են ինչպես խոշոր միջազգային կորպորացիաները, այնպես Էլ փոքր ընտանեկան ձեռնարկությունները։

Sony ընկերությունն Apple-ի ճապոնական խոշորագույն մատակարարներից մեկն է, որը տվիչներ Է թողարկում iPhone-ի տեսախցիկների համար 2011 թ.-ից: Apple-ը հայտարարել է, որ մինչև 2030 թ.-ը ճապոնական 29 մատակարարներ պարտավորվել են ընկերության սարքերի բաղադրիչներն արտադրելու համար ամբողջությամբ անցնել էներգիայի վերականգնվող աղբյուրների:

Միաժամանակ Sony, Seiko Advance և Sumitomo Electric Industries ընկերություններն արդեն նախագծեր են իրականացնում հողմային և արևային էներգետիկայի ոլորտում։

Հաղորդվում է նաև, որ Apple-ի բաժնետոմսերի արժեքը 0,5%-ով աճել է դեկտեմբերի 13-ի նախնական սակարկությունների արդյունքներով:

Ընկերության շուկայական արժեքն ընթացիկ տարվա սկզբից նվազել է 18,6%-ով (մինչև 2,26 տրլն դոլար), այն դեպքում, երբ ֆոնդային ինդեքսն իջել է 16,3%-ով։

Հայերեն Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին