Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանը բրիտանացի պաշտոնյաների հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցության հեռանկարները

1 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանը բրիտանացի պաշտոնյաների հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 12-ին հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոհերթիի և Գաղտնի հետախուզական ծառայության պետ Ռիչարդ Մուրի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից:

Զրուցակիցները քննարկել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում