Սպիտակ տան մամուլի քարտուղարը դադարեցրել Է ճեպազույցը լրագրողի հետ վեճի պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը լրագրողներից մեկի հետ վիճաբանությունից հետո ժամանակից շուտ լքել Է ճեպազրույցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Լրագրողն արդեն միջոցառման ավարտին մոտ փորձել Է հարց տալ հերթից դուրս, երբ Ժան-Պիեռը խոսքը տվել Է նրա մեկ այլ գործընկերոջ:

«Կարո՞ղ եք արդյոք պատասխանել ԱՄՆ-Աֆրիկա գագաթնաժողովի վերաբերյալ հարցին: Ձեզ համար ինչու՞ Է այդքան բարդ պատասխնել ԱՄՆ-Աֆրիկա գագաթնաժողովի մասին հարցին, երբ նախագահը հանդիպում է աֆրիկյան 50 ղեկավարների հետ: Ձեզ համար ինչու՞ Է այդքան բարդ ինձ հարցի իրավունք տալ»,- ասել Է լրագրողը՝ փորձելով ուշադրություն հրավիրել իր վրա:

«Դա բարդ չէ, ես պատասխանել եմ», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը: «Դուք մեզ թույլ չեք տալիս հարց տալ»,- կրկին բացականչել Է լրագրողը: «Դուք ինձ թույլ կտա՞ք պատասխանել հարցին, թե՞ ոչ: Ես հենց նոր փորձեցի պատասխանել Ձեր հարցին, բայց Դուք թույլ չտվեցիք: Այնպես որ, Ձեր մյուս գործընկերն այժմ հարց կտա»,- հավելել Է նա: «Թույլ տվեք Ձեզ հարց տալ ԱՄՆ-Աֆրիկա գագաթնաժողովի մասին»,- կրկին առարկել Է լրագրողը: «Ես բառացիորեն հենց նոր փորձեցի պատասխանել Ձեր հարցին:

Դուք ինձ ընդհատեցիք»,- ի պատասխան ասել Է ԱՄՆ-ի նախագահի մամուլի քարտուղարը, սակայն թղթակիցը շարունակել Է վեճը: «Լավ, բոլորին շնորհակալություն: Կտեսնվենք վաղը», - ասել Է Ժան-Պիեռը և դուրս եկել սրահից՝ ճեպազրույցն ավարտելով ժամանակից շուտ: Սա արդեն առաջին դեպքը չԷ, երբ Սպիտակ տանը ճեպազրույցի ընթացքում վեճ Է ծագում հարց տալու հնարավորության և հերթականության շուրջ: Նոյեմբերին Ժան-Պիեռն արդեն վեճի Է բռնվել երկու լրարգողների հետ հենց նույն առիթով:

Տվյալհատվածը կարող եք դիտել տեսանյութի 1:25:00 րոպեից։

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան