Life

Spin the magic. Մալենան նոր տեսահոլովակ է հրապարակել

1 րոպեի ընթերցում

Spin the magic. Մալենան նոր տեսահոլովակ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի Հայաստանի պատվիրակ, մրցույթի հաղթող Մալենան նոր տեսահոլովակ է հրապարակել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այն «Մանկական Եվրատեսիլ-2022»-ի խորհրդանիշի անվանումն ունի՝ «պտտիր կախարդանքը» (Spin the magic):

Երգի հեղինակն է «Եվրատեսիլ 2021»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը: Այն կհնչի շաբաթ՝ դեկտեմբերի 11-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Մալենան «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթողն է, նրա հաղթանակի շնորհիվ այս տարի Երևանը կհյուրընկալի «Մանկական Եվրատեսիլ»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում