Թուրքական լրատվամիջոցը հայտնում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումները սկսելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքական «Hurrriyet» թերթը գրում է, որ մեկնարկել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման երկրորդ փուլը, որով թուրք և հայ պաշտոնյաները քննարկում են Ամանորից առաջ բեռնափոխադրումների մեկնարկը տալու, իսկ հետագայում՝ Ալիջանի սահմանային անցակետի բացման հարցերը։

«Բանակցություններին ծանոթ պաշտոնյաներն ասացին, որ բեռնափոխադրումները կարող են սկսվել մինչև այս տարվա վերջ՝ դեկտեմբերի 31-ը»,-գրում է թերթը։

Թերթը նշում է, որ մեկ այլ ասպեկտ, որը պաշտոնյաները քննարկում են, Ալիջան սահմանային անցակետի բացումն է, որը փակ է 1993 թվականի ապրիլից։ Նշվում է, որ հայ-թուրքական սահմանին գտնվող 128 մետր երկարություն ունեցող կամուրջը շուրջ 30 տարի չգործարկվելու պատճառով վերանորոգման կարիք ունի: «Կամրջի վերանորոգման շուրջ բանակցությունները սկսվել են մի քանի շաբաթ առաջ։ Կամուրջը պետք է վերանորոգվի»,- ասել են պաշտոնյաները՝ չհրապարակելով իրենց անունները։

Տեղեկությունը հայտնած թուրք պաշտոնյաները, սակայն, հաշվի առնելով եղանակային պայմանները՝ այս հարցում արագ արդյունք չեն ակնկալում։ «Սակայն պաշտոնյաները մոտ ապագայում արդյունք չեն ակնկալում, քանի որ ձնառատ եղանակը խոչընդոտ է շինարարական աշխատանքների համար»,-փոխանցում է թերթը։

Հայերեն العربية English Русский Türkçe

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը