Միջազգային

Զանգվածային ցույցերի ֆոնին Չինաստանը մեղմացրել է հակաքովիդային սահմանափակումները

1 րոպեի ընթերցում

Զանգվածային ցույցերի ֆոնին Չինաստանը մեղմացրել է հակաքովիդային սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը հայտարարել է կորոնավիրուսով պայմանավորված խիստ սահմանափակումները փոքր-ինչ մեղմացնելու մասին: Ըստ նոր կանոնների՝ լոքդաունի կենթարկվեն ոչ թե ամբողջ շրջաններ կամ թաղամասեր, այլ առանձին բազմաբնակարան շենքեր կամ հարկեր: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը:

Վիրուսի թեստի դրական արդյունքով մարդիկ կարող են մեկուսանալ տանը, այլ ոչ թե գերծանրաբեռնված դաշտային հիվանդանոցներում, որտեղ հակասանիտարական պայմաններ են: Իսկ այն դպրոցները, որտեղ բռնկումներ չեն եղել, պետք է վերադառնան առկա ուսուցման:

Չինաստանի իշխանությունների այս հայտարարությանը նախորդել են զանգվածային բողոքի ակցիաներ երկրի տարբեր քաղաքներում: Մարդիկ բողոքում էին արդեն երեք տարի շարունակվող «զրոյական COVID» խիստ քաղաքականության դեմ, որը խաթարել էր մարդկանց առօրյա կյանքը, ուղևորությունները և աշխատանքը՝ միաժամանակ հարվածելով երկրի տնտեսությանը:

Իր հերթին BBC-ն նշում է, որ սահմանափակումների նման մեղմացումը ցույց է տալիս, որ Չինաստանը հեռանում է իր «զրոյական COVID» քաղաքականությունից և կարող է սկսել «ապրել վիրուսի հետ», ինչպես արել են աշխարհի մյուս երկրներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում