Հակոբ Արշակյանն անդրադարձել է ՀԱՊԿ երկրներում ընտրական գործընթացների եւ ինքնիշխանության պաշտպանության օրենսդրության բարելավման նախագծին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստին եւ 15-րդ լիագումար նիստին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ-ից:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր ելույթում անդրադարձել է ՀԱՊԿ անդամ երկրներում ընտրական գործընթացների եւ ինքնիշխանության պաշտպանության ապահովման ոլորտում օրենսդրության բարելավման վերաբերյալ հանձնարարականների նախագծին, որը քննարկման է ներկայացվել ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի որոշմամբ:

«ՀԱՊԿ անդամ երկրներում ընտրություններին եւ հանրաքվեներին արտաքին միջամտության աճող սպառնալիքների համատեքստում մեծանում է այս ոլորտում ՀԱՊԿ անդամ երկրների գործողությունների համակարգման արդիականությունը»,-նշել է ԱԺ փոխնախագահը:

Հանձնարարականների նախագծով լրացվում է ԱՊՀ եւ ՀԱՊԿ մոդելային ակտերի գործող համակարգում առկա բացը: Նախագիծը ձեւակերպում է ընտրություններին եւ հանրաքվեներին օտարերկրյա միջամտության եւ ընտրական ինքնիշխանության հայեցակարգը, պարունակում է ընտրական գործընթացների եւ ինքնիշխանության պաշտպանության միջազգային իրավական դաշտի վերլուծություն, սահմանում նպատակներն ու խնդիրները: Նախագծում ամրագրված են նաեւ ընտրական գործընթացների եւ ինքնիշխանության պաշտպանության հիմնական առաջարկվող միջոցառումները, այդ թվում՝ օրենսդրական գործունեության համատեքստում:

Ըստ Հակոբ Արշակյանի՝ նախագծի հայեցակարգային դրույթները լիովին համապատասխանում են իրական իրողություններին, համակարգված եւ հիմնավորված են, փաստաթուղթն անցել է վեհաժողովի սահմանած փորձաքննության բոլոր ընթացակարգերը: Նա հավելել է, որ նախագծի ընդունումը թույլ կտա համախմբված զարգացնել ՀԱՊԿ անդամ պետությունների օրենսդրությունը եւ իրավակիրառ պրակտիկան՝ հաշվի առնելով ընտրական գործընթացների եւ ընտրական ինքնիշխանության պաշտպանության առաջարկվող համապարփակ բաղադրիչը:

Հակոբ Արշակյանն առաջարկել է աջակցել ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի որոշմանը ներկայացված հանձնարարականների նախագծի վերաբերյալ, ինչպես նաեւ այս հարցով լիագումար նիստի որոշման նախագծին:

Հայերեն Русский

Դոնալդ Թրամփը հայտնել է Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման մասին

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Սլովենիայի արտաքին ու եվրոպական հարցերի նորանշանակ նախարարին

Դատախազները դատարան են հանձնել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 17 քրեական վարույթ՝ 60 անձի վերաբերյալ

Վանաձորում երեխան ընկել է գետը. փրկարարներն ու ոստիկաններն իրականացնում են որոնողական աշխատանքներ

Շիրակի մարզպետի աշխատակազմը ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ աշխատում է գյուղատնտեսության աջակցության նոր նախագծի ուղղությամբ

ԵՊՀ-ն պարզաբանում է տարածել ընթացող կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ

Սուրեն Պապիկյանը ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր

Հունիսի 16-ի միջոցառումների անոնս

«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-2022 թվականներին չի հաճախել աշխատանքի. նախաքննությունն ավարտվել է