ԵՄ երկրները շատ մոտ են ռուսական նավթի գնի վերին շեմի սահմանմանը. Reuters

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միության անդամ երկրների կառավարությունները նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել ծովով տեղափոխվող ռուսական նավթի մեկ բարելի դիմաց գնի վերին շեմ սահմանել 60 դոլարը: Այս գինն առաջարկել են Մեծ յոթնյակի երկրները: Կգործի նաև ճշգրտման մեխանիզմ, համաձայն որի ռուսական նավթի գնի վերին շեմը 5 տոկոսով ցածր կլինի շուկայական գնից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագետներին և իր տրամադրության տակ հայտնված մի փաստաթուղթ:

Ուրբաթ օրվա ընթացքում համաձայնագիրը դեռևս պետք է հաստատվի ԵՄ անդամ բոլոր երկրների կառավարությունների կողմից: Լեհաստանը, որը պնդում էր, որ նավթի գնի վերին շեմը հնարավորինս ցածր լինի, չի հայտնել՝ արդյոք կաջակցի գործարքին, թե ոչ:

ԵՄ երկրներն օրեր շարունակ վիճում էին ռուսական նավթի գնի վերին շեմի շուրջ, որի նպատակն է կրճատել Ռուսաստանի եկամուտը նավթի վաճառքից՝ միաժամանակ կանխելով նավթի համաշխարհային գների աճը դեկտեմբերի 5-ից հետո, երբ ուժի մեջ կմտնի ռուսական նավթի նկատմամբ ԵՄ էմբարգոն:

Նավթի գնի վերին շեմի սահմանումը թույլ կտա երկրներին շարունակել ռուսական նավթի ներմուծումն՝ օգտագործելով արևմտյան ապահովագրական և ծովային ծառայությունները, եթե նրանք մեկ բարելի դիմաց չվճարեն համաձայնեցված գնից ավելի։

Անցյալ շաբաթ G7-ի երկրներն առաջարկում էին նավթի գնի վերին շեմ սահմանել մեկ բարելի դիմաց 65-70 դոլարը՝ առանց ճշգրտման մեխանիզմի:

Հայերեն English Русский

Դատարանն Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով

Անկախության օրվան նվիրված միջոցառումներն անցել են առանց լուրջ միջադեպերի․ ՆԳՆ

Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Վաղարշապատի կինոթատրոնի օտարման գործընթացում

ՀՀ և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրել

Սեպտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg

Մոլդովայի կառավարությունը հաստատել է էներգետիկայի և ջրային ոլորտներում արտակարգ դրություն սահմանելու որոշումը․ Moldpres

Համաշխարհային ղեկավարները ժամանում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին