Մակրոնի այցի կապակցությամբ Սպիտակ տանը պետական ընթրիք է մատուցվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր նախագահության ընթացքում առաջին պետական ընթրիքն է կազմակերպել Ֆրանսիայի իր գործընկեր Էմանուել Մակրոնի այցի կապակցությամբ: Ընթրիքին ներկա են գտնվել հանրահայտ աստղեր, օրենսդիրներ, արդյունաբերական ոլորտի հսկաներ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը:

«Այսօր մենք տոնում ենք Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների միջև ամուր դաշինքը: Կեցցե՛ Ֆրանսիան և Աստված օրհնի Ամերիկան», - ասել է Ջո Բայդենը:

Մակրոնը հավելել է, որ երկու երկրները կիսում են նույն արժեքները:

Ֆրանսիայի նախագահը Վաշինգտոն էր ժամանել նոյեմբերի 29-ին: 2017 թ.-ին նախագահությունը ստանձնելուց հետո սա Մակրոնի երկրորդ պետական այցն է Միացյալ Նահանգներ: 80-ամյա Ջո Բայդենը և 44-ամյա Էմանուել Մակրոնը բազմաթիվ հանդիպումներ են ունեցել միջազգային համաժողովների ընթացքում, սակայն առաջին անգամ է, որ երկու նախագահներն առիթ են ունենում այսքան երկար ժամանակ անցկացնել միմյանց հետ:

Պետական ընթրիքն ամփոփեց Էմանուել Մակրոնի և Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնի այցը ԱՄՆ:

Հայերեն Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ