Միջազգային

Սի Ծինփինը պաշտպանել Է ԵՄ-ի դերի ուժեղացումն ուկրաինական ճգնաժամի լուծման գործում

1 րոպեի ընթերցում

Սի Ծինփինը պաշտպանել Է ԵՄ-ի դերի ուժեղացումն ուկրաինական ճգնաժամի լուծման գործում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը պաշտպանում Է ԵՄ-ի դերի ուժեղացումն ուկրաինական ճգնաժամի լուծման գործում և եվրոպական անվտանգության կայուն կառույցի ստեղծումը, հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպմանը:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից: Հանդիպումը տեղի Է ունեցել դեկտեմբերի 1-ի առավոտյան Պեկինի Ժողովրդական ժողովների տանը:

«Չինաստանը պաշտպանում Է ԵՄ-ի դերի ուժեղացումը (ուկրաինական ճգնաժամի) միջնորդության և կարգավորման գործում, հույս ունի, որ կստեղծվի եվրոպական անվտանգության հավասարակշռված, արդյունավետ և կայուն ճարտարապետություն»,-հայտարարել Է Սի Ծինփինը, որի խոսքը մեջբերում Է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը: Նա ընդգծել Է, որ «Չինաստանը միշտ եղել Է հաշտության կողմնակից և կշարունակի իր ձևով կառուցողական դեր խաղալ»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում