Երևան է այցելել Ֆիլիպ Ռիքերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կովկասյան բանակ­ցու­թյունների գծով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիքերը դեկտեմբերի 1-4-ը կգտնվի Երևանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը:

«Դեկտեմբերի 1-4 այցի ընթացքում դեսպան Ռիքերը կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը տևական խաղաղության հասնելուն միտված հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին»,- նշված է հաղորդագրության մեջ

Հայերեն English Español Français Русский Türkçe