14 տարի անց Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ևս մեկ անգամ կհետաձգվի. Bloomberg

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուխարեստում այսօր մեկնարկող երկօրյա գագաթնաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինային ավելի շատ հակաօդային պաշտպանության միջոցներ և այլ աջակցություն տրամադրելու մասին, սակայն Դաշինքին միանալու Ուկրաինայի հայտի առումով առաջընթաց չի լինի: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությանը:

14 տարի առաջ հենց Բուխարեստում Ուկրաինային և Վրաստանին խոստացան, որ երկու երկրներն էլ, ի վերջո, կմիանան ՆԱՏՕ-ին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի վերջին պաշտոնական դիմում ուղարկեց ՆԱՏՕ-ին՝ երկիրն արագացված հիմունքներով Դաշինքի կազմ ընդունելու համար: Bloomberg-ը նշում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները զգուշությամբ են վերաբերվում Կիևի խնդրանքին Ռուսաստանի հետ բախման հնարավորության պատճառով:

Ըստ գործակալության աղբյուրների՝ ԱԳ նախարարները կկրկնեն, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են Ուկրաինայի համար, սակայն դեռ ժամանակը չի եկել, որ երկիրը միանա Հյուսիսատլանտյան դաշինքին:

Միևնույն ժամանակ դաշինքի ներկայացուցիչները կենտրոնացած են Ուկրաինային հակամարտությունում հաղթելու հարցում օգնելու վրա: Երեկ Բուխարեստում մամուլի ասուլիսի ընթացքում դա ընդգծել էր նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ (ՌԴ նախագահ Վլադիմիր՝ խմբ.) Պուտինը հաղթի, քանի որ դա աշխարհի ավտորիտար ղեկավարներին ցույց կտա, որ իրենք կարող են իրենց նպատակներին հասնել ռազմական ուժի կիրառմամբ և աշխարհն ավելի վտանգավոր վայր դարձնել բոլորիս համար: Ուկրաինային աջակցելը մեր սեփական անվտանգային շահերից է բխում», - ասել էր Ստոլտենբերգը:

Հայերեն Русский

Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու հողատարածք. պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ԱՄՆ-ն վերականգնել է Իրանի դեմ նավթային պատժամիջոցները

Չինաստանը և Հայաստանը, որպես Գլոբալ հարավի երկրներ, հարաբերությունները կառուցում են փոխադարձ հարգանքի, հավասարության և փոխըմբռնման սկզբունքների հիման վրա. դեսպան Լի Սինվեյի հոդվածը

Երեխաների վերաբերյալ հրապարակումների հիմքում պետք է լինի նրանց լավագույն շահի սկզբունքը

«Սերմից՝ սեղան». ինչպես է «Երեմյան» ֆերմայում ձևավորվում կաթի արտադրության ամբողջական շղթան

Կրթությունից մինչև կլինիկական համագործակցություն. նոր հեռանկարներ Հայաստանի առողջապահության համար

Եվրոպական ինդեքսներ - 07/07/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 07/07/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 07/07/26