«Մոսկվիչ» գործարանը պլանավորում Է 2025 թ.-ին հայրենական ավտոմեքենա թողարկել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մոսկվիչ» գործարանը հայրենական հարթակում հայրենական բաղադրամասերից կազմված ավտոմեքենա կարտադրի երեք տարուց, հայտնել Է տրանսպորտի հարցերով Մոսկվայի փոխքաղաքապետ Մաքսիմ Լիկսուտովը:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից: «Մենք Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինից հանձնարարություն ենք ստացել, որ «Մոսկվիչ» գործարանը մի քանի տարի անց ռուսաստանյան բաղադրամասերից կազմված և հայրենական հարթակում ավտոմեքենա թողարկի: Մենք այդ խնդրի վրա «ԿամԱԶ»-ի հետ ենք աշխատում, և ես վստահ եմ, որ նրանց հետ կկարողանանք դա հաջողությամբ իրագործել: Մենք նպատակ ենք դրել, որ 2025 թվականին մեքենան արդեն պատրաստ լինի», - Լիկսուտովի խոսքն է մեջբերում Մոսկվայի տրանսպորտի վարչության մամուլի ծառայությունը:

Նա նշել Է, որ գործարանում ընթանում Է սերիական հավաքում, հաջորդ տարվա վերջին պլանավորվում Է հասնել տեղայնացման այնպիսի ծավալի, որը համեմատելի կլինի «Ռենո» գործարանի հետ, նախքան այն կհեռանա Ռուսաստանից: «Թափքի դետալների մի մասը պատրաստելու ենք այստեղ, գնելու ենք ռուսաստանյան ռետին: Ամեն տարի՝ բաղադրամասերի առավելագույն տեղայնացում», - ընդգծել Է փոխքաղաքապետը:

Ինչպես ճշտում Է Մոսկվայի տրանսպորտի վարչության մամուլի ծառայությունը, գալիք տարի «Մոսկվիչը» կարտադրի մոտավորապես 50 հազար նոր ավտոմեքենա, որոնց մի մասը կօգտագործվի Մոսկվայի, Մոսկվայի մարզի և Ռուսաստանի այլ տարածաշրջանների ավտոմեքենաների համատեղ պարկի նորացման համար: Ավտոմեքենաների սերիական հավաքումը «Մոսկվիչ» գործարանում սկսվել Է նոյեմբերի 23-ին: Գործարանի աշխատանքի վերսկսումից հետո առաջին մոդելը «Մոսկվիչ-3» քրոսովերն Է: Առաջին ավտոմեքենաների վաճառքը կսկսվի դեկտեմբերին:

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները