ՃՏՊ Երևան-Մարգարա ավտոճանապարհին. կա զոհ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 25-ին, ժամը 18։47-ին ահազանգէ ստացել, որ Երևան-Մարգարա ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որԵրևան-Մարգարա ավտոճանապարհի 1-ին կմ-ին«Nissan X Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Կ., ծնված 1954 թ.) բախվել է ճանապարհինկայանած բեռնատարի կցորդիչին. վարորդը տեղում մահացել է։
Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, իսկՀ. Կ.-իդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: