Հասարակական

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Երևանում կբացի մշտական ներկայացուցչություն

1 րոպեի ընթերցում

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Երևանում կբացի մշտական ներկայացուցչություն

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալություն միջև կնքված վարկային համաձայնագրով ՀՀ կառավարությանը 100 միլիոն եվրո վարկային միջոց կտրամադրվի` պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար. հաշվի առնելով ավելացվող համագործակցության ծավալները՝ Զարգացման ֆրանսիական գործակալությունը որոշում է կայացրել Երևանում բացել մշտական ներկայացուցչություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով` այս գումարը տրամադրվում է 20 տարով և կարող է ստացվել երկու մասնաբաժիններով: «Մենք կարող ենք դիմել միանգամից երկուսը ստանալու համար: Նախատեսում ենք այս տարեվերջին առնվազն մեկի համար դիմել և ստանալ»,-ասաց նա:

«Մենք չզեկուցվող հարցով հաստատել ենք նաև Ասիական զարգացման բանկի կողմից հատկացվող ևս 100 միլիոն դոլար աջակցության միջոցների հատկացման համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին հավանություն տալու հարցը»,-ասաց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում