Միջազգային

Եվրամիության ղեկավարը կմեկնի Պեկին՝ Սի Ծինփինի հետ հանդիպման

1 րոպեի ընթերցում

Եվրամիության ղեկավարը կմեկնի Պեկին՝ Սի Ծինփինի հետ հանդիպման

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը դեկտեմբերի սկզբին կայցելի Պեկին, որտեղ կհանդիպի ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի հետ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է South China Morning Post պարբերականից: Ըստ Եվրամիության բարձրաստիճան աղբյուրների՝ Միշելը Չինաստանի մայրաքաղաք կժամանի դեկտեմբերի 1-ին:

Սա առաջին հանդիպումն է Չինաստանի ղեկավարի և Եվրոպական խորհրդի նախագահի միջև 2018 թվականից ի վեր: Ակնկալվում է, որ Եվրոպական խորհրդի նախագահի ուղևորությունը կազդարարի փոփոխություններ Եվրամիության և Պեկինի հարաբերություններում: Պարբերականը նշում է, որ Եվրոպական միությունը վերագնահատում է իր մոտեցումը Չինաստանի նկատմամբ, քանի որ կան մտահոգություններ, որ ԵՄ-ն չափազանց մեծ տնտեսական կախվածություն ունի Պեկինից: Նոյեմբերի սկզբին Չինաստան էր այցելել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: Սի Ծինփինը հանդիպման ընթացքում իր գերմանացի պաշտոնակցին առաջարկել Էր ուժեղացնել համագործակցությունն աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների և անկարգությունների ֆոնին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում