Քաղաքականություն

Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները ժամանել են Երևան

1 րոպեի ընթերցում

Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները ժամանել են Երևան

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:

Երևան ժամանած նախագահներին օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

ՀԱՊԿ խորհրդի նիստին մասնակցելու համար Երևան կժամանի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Երևանում նոյեմբերի 23-ին կկայանա ՀԱՊԿ խորհրդի նիստը: Մինչ այդ կայացել է ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի, պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում