Քաղաքականություն

Երևանում ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի միջև առանձին հանդիպում է նախատեսվում

1 րոպեի ընթերցում

Երևանում ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի միջև առանձին հանդիպում է նախատեսվում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հանդիպում է նախատեսում Հայաստան այցի ժամանակ, որտեղ նոյեմբերի 23-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այո, դա (հանդիպում – խմբ.) նախատեսվում է, իհարկե», - պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչն այն հարցին, թե նախատեսվում է արդյոք Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների առանձին հանդիպում նոյեմբերի 23-ին՝ Երեւանում:

Ավելի վաղ Պեսկովը հաստատել էր, որ Պուտինը նոյեմբերի 23-ին կմասնակցի Հայաստանում ՀԱՊԿ գագաթնաժողովին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում