Հայաստանը Philoxenia-Hotelia 37-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի պատվավոր երկիրն է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սալոնիկում նոյեմբերի 18-20-ը կկայանա Philoxenia-Hotelia 37-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որտեղ Հայաստանը հանդես կգա որպես տարվա պատվավոր երկիր, իսկ պատվավոր քաղաք կներկայացվի Հերակլիոնը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը։

«Ցուցահանդեսին կընդգրկվեն 18 երկրներից 335 մասնակիցներ, որի ընթացքում պլանավորված են 3500 աշխատանքային հանդիպումներ։

Ինչպես իր խոսքում նշեց Սալոնիկում ՀՀ պատվավոր հյուպատոս Ակիս Դագազյանը՝ «այսօր պատմական օր է. Հայաստանը հաստատակամորեն վերադառնում է Սալոնիկ, և Հայաստանի մասնակցությունը միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին երկկողմ հարաբերությունների համատեքստում ունի ուղենշային նշանակություն»»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սալոնիկում ՀՀ պատվավոր հյուպատոսությունից, պատվավոր հյուպատոս Ակիս Դագազյանը ցուցահանդեսին ընդառաջ ասուլիսում, մասնավորապես, նշել է. «Այսօր պատմական օր է և կարևոր իրադարձություն մեր երկկողմ հարաբերությունների համար, քանի որ Հայաստանը առաջին անգամ է Հունաստանում իրականացվող ցուցահանդեսում հանդես գալիս որպես պատվավոր հյուր՝ ի նշանավորումն Հունաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի: Այս զարգացումը արդյունք է Helexpo-ի ղեկավարության և Հունա-Հայկական պալատի միջև 1994 թվականից ի վեր երկարաժամկետ համագործակցության, ինչպես նաև Սալոնիկում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության վերջերս ակտիվացման, Հայաստանի կառավարության և մեր դեսպան պարոն Մկրտչյանի համատեղ խոստումի՝ բոլոր ոլորտներում հունա-հայկական հարաբերությունների հետագա խորացման»:

Նա իր ուրախությունն է հայտնել այն կապակցությամբ, որ Հերակլիոնը ճանաչվել է պատվավոր քաղաք՝ նկատելով. «Դարավոր հայկական ներկայություն ունեցող քաղաք, որի կենտրոնում է գտնվում Սուրբ Հովհաննես Կարապետ՝ Բալկանների և գուցե Եվրոպայի ամենահին հայկական եկեղեցին, որը, քաղաքապետարանի հետ համագործակցությամբ՝ պարտավոր ենք ի ցույց դնել ողջ աշխարհի հայերին, որպես կրոնական վեհ հուշարձան»:

Հայերեն العربية Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում