Հասարակական

Հայաստանում հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է ՄԻԱՎ-ի 376 դեպք

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է ՄԻԱՎ-ի 376 դեպք

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 376 դեպք, որից 5-ը մինչև 18 տարեկանների մոտ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին, ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտվել է 24 հազար 37 կին և 13 հազար 339 տղամարդ:

ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտվողների ընդհանուր թվից 601-ը մինչև 15 տարեկան իգական սեռի ներկայացուցիչներ են, 782-ը՝ արական:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում