Մասքը խոստովանել Է, որ մեծ դժվարությամբ Է գլուխ հանում Tesla-ի խնդիրներից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասքն ընդունել Է, որ «մեծ դժվարությամբ» Է գլուխ հանում մատակարարումների շղթայի խախտման պատճառով իր Tesla ընկերության առջեւ ծառացած դժվարություններից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեծ դժվարությամբ: Ես աշխատում եմ իմ հնարավորությունների սահմաններում՝ առավոտից մինչեւ երեկո, շաբաթը յոթ օր»,-հայտարարել Է Մասքն Ինդոնեզիայում Business 20 (B20) գործարար համաժողովում առցանց ձեւաչափով ունեցած իր ելույթի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ինչպես Է նա գլուխ հանում դժվարություններից, որոնք վերապրում Է ընկերությունը մատակարարումների շղթայի խախտման ֆոնին: Հարցազրույցի տեսագրությունը Twitter-ի իր Էջում զետեղել Է Bloomberg գործակալությունը: B20 միջազգային հանդիպումը Բալիում նոյեմբերի 13-14-ին անցկացվում Է G20-ի գագաթնաժողովի հարթակներում:

Tesla Motors ամերիկյան ընկերությունը հիմնադրվել Է 2003 թվականին՝ որպես Էլեկտրամոբիլների եւ դրանց հետ կապված տեխնոլոգիաների մշակող ու արտադրող: Ընկերության կենտրոնակայանը գտնվում Է Փալո-Ալթոյում (ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգ): Բացի Էլեկտրամոբիլներից, ընկերությունը սեփական տեխնոլոգիայով արտադրում Է մարտկոցներ ու Էլեկտրաշարժիչներ եւ դրանք վաճառում ավտոմոբիլային այլ ընկերությունների, մասնավորապես, Toyota-ին ու Daimler-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին