Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ-ում ռեցեսիա է սկսվում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ն և եվրագոտու երկրները 2022 թ.-ի չորրորդ եռամսյակում և 2023 թ.-ի առաջին եռամսյակում տեխնիկական ռեցեսիայի մեջ կմտնեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին։

2023 թվականի համար աճի կանխատեսումները կրճատվել են մինչև 0,3 տոկոսի՝ ինչպես ԵՄ-ում, այնպես էլ եվրագոտում, ինչը հուլիսի գնահատումներից ավելի քան մեկ տոկոսային միավորով ցածր է: Politico պարբերականը նշում է, որ այս անկումը հիմնականում պայմանավորված է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողություններով, որը սրել է էներգետիկ ճգնաժամը և մեծացրել գնաճը, ինչպես նաև բացասաբար է ազդել ֆինանսական պայմանների և բիզնեսի վստահության վրա:

«Էներգիայի աճող գները և մոլեգնող գնաճն այժմ իրենց ազդեցությունն են թողնում, և մեզ շատ դժվարին ժամանակաշրջան է սպասվում ինչպես սոցիալական, այնպես էլ տնտեսական առումով», - ասել է Պաոլո Ջենտիլոնին:

Կանխատեսվում է, որ 2023 թվականին տնտեսական հետաճ կունենա երեք երկիր՝ Գերմանիան՝ 0,6 տոկոսով, Լատվիան՝ 0,3 տոկոսով և Շվեդիան՝ 0,6 տոկոսով:

Ընդամենը չորս երկրում աճը կարող է գերազանցել մեկ տոկոսը՝ Իռլանդիայում, Մալթայում, Ռումինիայում և Բուլղարիայում: Մնացած երկրներում մեկ տոկոս կամ դրանից ցածր աճ է կանխատեսվում:

Եվրահանձնաժողովը նաև ակնկալում է, որ եվրագոտում գնաճը բարձր կմնա ավելի երկար ժամանակ. այս տարի՝ 8,5 տոկոս, իսկ 2023 թ.-ին՝ 6,1 տոկոս մինչդեռ նախկինում կանխատեսվում էր համապատասխանաբար 7,6 տոկոս և 4 տոկոս գնաճ: Իսկ Եվրոպական Միությունում գնաճը կկազմի 9,3 տոկոս:

Եվրահանձնաժողովը նաև կանխատեսել է, որ 2023 թ.-ին գործազրկությունը կաճի՝ եվրագոտում հասնելով մինչև 7,2 տոկոսի, իսկ ԵՄ-ում՝ 6,5 տոկոսի:

Հայերեն Русский Türkçe

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան