Քաղաքականություն

ՀԱՊԿ-ի ռազմական կոմիտեն քննարկել է նոր մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդելը

1 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ի ռազմական կոմիտեն քննարկել է նոր մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդելը

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմական կոմիտեն տեսակոնֆերանսի ռեժիմով նիստ Է անցկացրել, քննարկել Է նոր մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդելը: Այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նոյեմբերի 10-ին տեսակոնֆերանսի ռեժիմով տեղի Է ունեցել ՀԱՊԿ-ի ռազմական կոմիտեի նիստ: Դրան մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պատվիրակությունները, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի եւ քարտուղարության ներկայացուցիչները»,-ասել են գերատեսչությունում:

«Նիստի շրջանակներում տեղի Է ունեցել կարծիքների փոխանակում հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմա-քաղաքական իրադրության, նոր մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդելու միջոցների, ինչպես նաեւ միութենական դաշինքի պետությունների պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցության հրատապ հարցերի շուրջ»,-հավելել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում