Սամարղանդում սկսվել է Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների նիստը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարները նոյեմբերի 10-ին իրենց նիստի ընթացքում կքննարկեն փաստաթղթերի փաթեթ, որոնք պլանավորում են ստորագրել նոյեմբերի 11-ին Սամարղանդում Կազմակերպության երկրների առաջին գագաթնաժողովի ընթացքում: Այդ մասին հայտարարելէ Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Նորովը հանդիպման բացմանը, տեղեկացնումէ«Արմենպրես»-ը:

«Գագաթնաժողովի գլխավոր իրադարձությունը կդառնա փաստաթղթերի փաթեթի ստորագրումը, որոնք կսահմանեն ԹՊԿ-ի զարգացումը 2022 - 2026 թվականներին: Մեր նիստի օրակարգում Է այդ փաստաթղթերում ուղղումների եւ լրացումների քննարկումը, որոնք առաջարկել են փորձագետները»,- ասել Է Նորովը: Նրա կարծիքով՝ այդ փաստաթղթերում արտացոլված են ԹՊԿ-ի երկրների համագործակցության հեռանկարային ուղղություններում փոխգործակցության ընդհանուր մոտեցումները:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ գագաթնաժողովում կհաստատվի առեւտրի աջակցման ռազմավարությունը, ինչպես նաեւ կընդունվեն ոոշումեր ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին՝ 350 – 500 միլիոն դոլար նախանական կապիտալով, որը հավասար մասերով կներդնեն Կազմակերպության անդամ պետությունները, ինչպես նաեւ ԹՊԿ-ի զարգացման բանկի ստեղծման մասին:

Թյուրքական պետությունների համագործակցության խորհուրդը (Թյուրքական խորհուրդ), որն ստեղծվել Է 2009 թվականին, 2021 թվականի նոյեմբերին Ստամբուլում կայացած գագաթնաժողովում որոշում Է ընդունել փոխելու իր անվանումը՝ դարձնելով Թուրքական պետությունների կազմակերպություն: Այս պահին կազմակերպության մեջ են մտնում Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան, Ուզբեկստանը, որպես դիտորդներ մասնակցում են Հունգարիան եւ Թուրքմենստանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Español Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ