Իտալիայում հայտնաբերվել են 2300 տարվա հնության բրոնզե արձաններ՝ լավ պահպանված վիճակում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի հնագետները Տոսկանայում հայտնաբերել են 24 հրաշալիորեն պահպանված բրոնզե արձաններ, որոնք, ամենայն հավանականությամբ, թվագրվում են հին Հռոմի ժամանակաշրջանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արձանները հայտնաբերվել են հնագույն բաղնիքի ցեխոտ ավերակների տակ Սան Կաշանո դեյ Բանյիում՝ բլրի գագաթին գտնվող Սիենա քաղաքում՝ մայրաքաղաք Հռոմից մոտ 160 կմ դեպի հյուսիս, հաղորդում է BBC-ն:

Հիգեային, Ապոլոնին և հունահռոմեական այլ աստվածներին պատկերող արձանները, ըստ երևույթին, մոտ 2300 տարեկան են:

Արձանների մեծ մասը, որոնք գտնվել են լոգարանների տակ ընկղմված մոտ 6000 բրոնզե, արծաթե և ոսկե մետաղադրամների կողքին, թվագրվում են մ.թ.ա 2-րդ դարից մինչև մ.թ. 1-ին դարերին: Ըստ Իտալիայի մշակույթի նախարարության՝ նշված դարաշրջանում հին Տոսկանայում մեծ վերափոխումների ժամանակաշրջան է եղել, քանի որ տարածքը էտրուսկյան տիրապետությունից անցել է Հռոմեական տիրապետության տակ:

Պեղումների ղեկավար Յակոպո Տաբոլլին ենթադրում է, որ արձանները ինչ-որ ծիսակարգով ընկղմել են թերմալ ջրերի մեջ: Ջրի տակ պահպանված արձանները կտեղափոխվեն մոտակա Գրոսետոյի վերականգնողական լաբորատորիա, որից հետո կցուցադրվեն Սան Կաշանոյի նոր թանգարանում:

Իտալիայի պետական թանգարանների գլխավոր տնօրեն Մասիմո Օսաննան նշել է, որ 1972 թ.-ին «Ռիաչեի զինվորների» արձանների (մ.թ.ա. 460-450 թթ.) հայտնաբերումից ի վեր սա ամենակարևոր հայտնագործությունն է և «անշուշտ, Միջերկրական ծովի ավազանի հին պատմության երբևէ հայտնաբերված ամենակարևոր բրոնզե գտածոներից մեկը»:

Հայերեն English Français

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ