Սպորտ

Հայաստանի օրհներգը առաջին անգամ հնչեց սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնություններում. Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Դավթյանին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի օրհներգը առաջին անգամ հնչեց սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնություններում. Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Դավթյանին

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Արթուր Դավթյանի չեմպիոնությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը առաջին անգամ հնչեց սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնություններում։ «Շնորհակալություն հենացատկի աշխարհի չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանին»,- գրել է վարչապետը։

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն աշխարհի առաջնության ոսկե մեդալ է նվաճել: Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում նոյեմբերի 6-ին պայքարի մեջ են մտել հենացատկի վարժության եզրափակիչ անցած մասնակիցները: Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, հավաքելով 15.000 միավոր, դարձել է աշխարհի առաջնության չեմպիոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում