Հասարակական

Երևանի Սարալանջի խճուղում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով վիրավորվել է 6 մարդ

2 րոպեի ընթերցում

Երևանի Սարալանջի խճուղում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով վիրավորվել է 6 մարդ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 5-ին, ժամը 20։23-ին տեղեկություն է ստացել, որ Երևանի Աբովյան պուրակից նախկին Երիտասարդական պալատ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Է․ Ա․, ծնված 1979 թ․) և «BMW 525» (վարորդ՝ Ռ․ Ս․, ծնված 1984 թ․) մակնիշների ավտոմեքենաները, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։

Փրկարարները «BMW 525» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաների վարորդներին և ուղևորներ Լ․ Թ․-ին (ծնված 1982 թ․), Ն․ Թ․-ին (ծնված 1957 թ․), Տ․ Ա․-ին (ծնված 2019 թ․), Է․ Ա․-ին (ծնված 2012 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են«Էրեբունի», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում