Հասարակական

Հրշեջները մարել են Երևանի Սևանի փողոցում գտնվող սուրճի արտադրամասում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Երևանի Սևանի փողոցում գտնվող սուրճի արտադրամասում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 6-ի ժամը 05։03-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սևանի փողոցում գտնվող սուրճի արտադրամասից ծուխ է նկատվում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սմբատ Զորավարի փողոցի թիվ 11 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկում (մոտ 100 քմ)։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 05։34-ին, մարվել՝ 05։43-ին։ Մոտ 30 քմ տարածքում այրվել են սուրճի պարկեր, պլաստմասսե տարրաներ, թղթե արկղեր և սուրճի երկու հաստոց։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում