Հասարակական

Առողջապահության նախարարությունը հայտնում է Արմավիրի մարզում ավտովթարից 7 տուժածի մասին, կա 4 զոհ

1 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարարությունը հայտնում է Արմավիրի մարզում ավտովթարից 7 տուժածի մասին, կա 4 զոհ

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզում նոյեմբերի 3-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 տուժած տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն, նրանցից երկուսը, որոնք ստացել էին գանգուղեղային տրավմա, տեղափոխել են Երևան։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։

«5 տուժած այս պահին դեռ հետազոտվում է Արմավիրի ԲԿ-ում, նախնական ախտորոշմամբ նրանք ունեն վերջույթների սալջարդ։

Վթարի հետևանքով 4 մարդ զոհվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել էին, որ Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 3-ին, ժամը 18։51-ին ահազանգ է ստացել Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհինտեղի է ունեցած ՃՏՊ-ի մասին: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։ Նշվել էր, որ բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը և «ZiL» մակնիշի բեռնատարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում