Հասարակական

Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտոբուսը բախվել է մարդատար ավտոմեքենային

1 րոպեի ընթերցում

Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտոբուսը բախվել է մարդատար ավտոմեքենային

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 2-ի ժամը 12:09-ին ահազանգ է ստացել, որԱրարատի մարզի Արտաշատ-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը բախվել է մարդատար ավտոմեքենային․ կան տուժածներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 36-րդ կմ-ին՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում, բախվել են «MAN» մակնիշի տուրիստական ավտոբուսը (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1962 թ․) և «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1993 թ․)․ տուժածներ չկան:

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում