FLYONE ARMENIA-ն երկար դադարից հետո նորից կիրականացնի Երևան- Բեյրութ- Երևան չվերթեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից FLYONE ARMENIA-ն կիրականացնի չվերթեր դեպի Բեյրութի Ռ․ Հարիրիի անվան միջազգային օդանավակայան՝ շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ավիաընկերությունից, չվերթերի մեկնարկը կտրվի դեկտեմբերի 14-ին։ Այսպիսով՝ Բեյրութը FLYONE ARMENIA ազգային ավիաընկերության թռիչքային քարտեզում ներառված 13 քաղաքներից մեկն է։

«Մենք անհամբերությամբ սպասում ենք FLYONE ARMENIA հայկական ազգային ավիաընկերության կողմից դեպի Բեյրութ չվերթերի իրականացման վերսկսմանը։ Մենք խոստացել էինք, որ իրականացնելու ենք դեպի Բեյրութ մեր կանոնավոր չվերթները։ Մենք վստահ ենք, որ այս չվերթը պահանջված կլինի մեր ուղևորների համար», - նշում է FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

FLYONE ARMENIA-ն իրականացնում է չվերթեր նաև դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Եկատերինբուրգ, Քիշնև, Փարիզ, Լիոն, Թբիլիսի, Ստամբուլ, Միներալնիե Վոդի և Միլան։ Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 և Airbus A319 օդանավերից։ Դրանք համապատասխանում են օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA-ի կողմից սահմանված անվտանգության բոլոր չափանիշներին։

FLYONE ARMENIA-ն 2022թ․առաջին 10 ամիսների ընթացքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով ամենաշատ ուղևորներ փոխադրած ընկերությունն է։ Այն սպասարկել է ավելի քան 300.000 ուղևորի, որոնք FLYONE ARMENIA-ի օդանավերով ճամփորդել են Հայաստան և այլ երկրներ։

Հայերեն English Español Français Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին