Ըստ Ալեն Սիմոնյանի՝ Հայաստանի այսօրվա իշխանությունն ամենապրոռուսականներից մեկն է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի շատ ավելի սերտ հարաբերություններ, քան նախորդ իշխանության ժամանակ է եղել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սիմոնյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Ռուսաստանի մեր գործընկերների հետ շփման ժամանակ հանգիստ ու վստահ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում այսօրվա իշխանությունը, թերևս, ամենապրոռուսականներից մեկն է։ Նրանք դրա հետ համաձայն են։ Վերջին այցի ժամանակ Ռուսաստանի Պետդումայի նախագահը հայտարարեց, որ շատ ուրախ է, որ մեր շփումները շատ ավելի շատ են, որովհետև նախորդ իշխանությունների ժամանակ, «Հանրապետական» կուսակցության իշխանության ժամանակ այդ շփումները բավարար չեն եղել։ Մենք ունեցել ենք Ազգային ժողովի նախագահ, որը իրենց բառով ասած «невыездной» է եղել, ունեցել ենք մարդիկ, ովքեր ռուսերենին չեն տիրապետել, մեր կապերը շատ ավելի վատ են եղել։ Այս պահին մենք ունենք շատ ավելի սերտ հարաբերություններ։ Ռուսաստան այցելության ժամանակ ամենաբացասական արձագանքը ես լսել եմ Սերժ Սարգսյանի, Հանրապետականի 10 տարվա կառավարման ժամանակահատվածի մասին»,- ասաց Սիմոնյանը։

Հայերեն

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ