Ռուսաստանի մոտեցումը հիմնախնդիրն ապագային թողնելն է. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Սոչիի եռակողմ հայտարարության մասին

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում համաժողովրդական ակնկալիքներ և իրատեսական սպասելիք կար, որ Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի, հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ինչ-որ հիշատակում կլինի:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արամայիս Աղաբեկյանը:

«Ինչպես հասկանում ենք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքից, դա տեղի չունեցավ, որովհետև երկկողմանի համաձայնություն ձեռք չի բերվել: Համենայնդեպս, այդ մասին է վկայում հանդիպումից հետո ռուսական կողմի այն պնդումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է թողնել ապագա սերունդներին: Սոչիում ընդունված հայտարարության տեքստի շրջանակներում հստակորեն տեսնում ենք, որ Ռուսաստանի մոտեցումը հիմնախնդիրն ապագային թողնելն է, որն այս պահին Ադրբեջանի կազմում լինելուց ավելի լավ է»,-ասաց Արամայիս Աղաբեկյանը՝ հավելելով, որ հայտարարության այդ տեքստի և բանակցային գործընթացների շուրջ պետք է փնտրել հնարավորություններ, քանի որ պարզ է դառնում, որ ռուսական կողմը նախընտրում է այս փուլում բանակցային գործընթացը թողնել ապագային:

«Գոնե այդ կտրվածքով, մենք՝ Արցախի Հանրապետության ժողովուրդը, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այս փուլում բոլոր հարթակներին ցույց տանք, որ ինքնորոշման իրավունքի իրացումից այն կողմ՝ ցանկացած լուծում մեզ համար չի կարող ընդունելի լինել: Հայաստանի Հանրապետությունն իր դիրքորոշումն հստակ արտահայտել է մինչև հանդիպումը՝ ընդունելի են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ռուսական կողմի թեզերն ու առաջարկությունները, բայց, ցավոք, ինչպես տեսանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոյության վերաբերյալ հիշատակում չեղավ»,- ասաց նա:

Արցախի ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամն, անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացից Լեռանային Ղարաբաղի հիմնախնդիրն առանձնացնելու հնարավորության հարցին, կարծիք հայտնեց, որ այդպիսի տենդենց նկատելի էր և Բրյուսելի, և Մոսկվայի հարթակներում:

«Սոչիում ընդունված հայտարարության բովանդակությունից պարզ է դառնում, որ բանակցային գործընթացում փորձ է արվում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում չնկատել, չտեսնել Լեռնայի Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը: Սա, իհարկե, պայմանավորված է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով, աշխարհաքաղաքական իրադարձություններով, բայց այս փաստի արձանագրումը շատ կարևոր պայման է, որպեսզի հասկանանք թե ինչպիսի դժվար իրավիճակում ենք հայտնվել դիվանագիտական և արտաքին քաղաքական տեսանկյունից»,-եզրափակեց Արցախի Ազգային ժողովի պատգամավորը:

Հայերեն

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը

Ռուբինյանն ու Մարագոսը կարևորել են ՀՀ-ԵՄ համագործակցության դերը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հարցում

Լեհաստանի նախագահը կրկին Գերմանիայից փոխհատուցում է պահանջել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրանյութերի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր

Սեպտեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Բիշքեկում կայացել է Պուտին-Փեզեշքիան հանդիպումը