Պուտինն անդրադարձել է Երևանի և Բաքվի միջև հնարավոր պայմանագրի և ԼՂ-ում խաղաղապահների գործունեության ժամկետը երկարաձգելու հարցերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս վաղ է համարում խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հիմնական բաղադրիչների մասին։ Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահն ընդգծել է, որ դա փոխզիջումների հիման վրա պետք է լինի, որոնց պետք է կողմերը հասնեն միջնորդությամբ․ եթե կողմերը ցանկանան, այդ միջնորդը կարող է լինել նաև Ռուսաստանը։

Անդրադառնալով հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր նույնիսկ մինչև 20 տարով երկարաձգել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեության ժամկետը՝ ՌԴ նախագահն ընդգծել է, որ այդ մասին խոսել են, սակայն դրա համար անհրաժեշտ են համատեղ պայմանավորվածություններ։

Պուտինն ընդգծել է, որ դա կարող է կախված լինել նաև այլ հարցերից․ խոսքը կողմերի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի, սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին է։ ՌԴ նախագահի խոսքով՝ եթե այդ հարցերը լուծվեն, ապա խաղաղապահների հարցն այլ տեսանկյունից կլինի։ «Եթե լուծված չլինեն կամ լուծված լինեն որոշակի ծավալով, ապա դրանից կախված կլինի մեր խաղաղապահ առաքելության ճակատագիրը։ Սակայն ամեն դեպքում երկու կողմերն էլ իրենց շնորհակալությունն են հայտնել Ռուաստանին այն աշխատանքի համար, որ մենք այնտեղ անում ենք»,- նշել է Պուտինը։

Հայերեն English Español Русский

Փրկվել է Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանը. ԲԸՏՄ

Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին

ԿԳՄՍՆ–ն պարզաբանում է տարածել Սամբոյի ֆեդերացիայի ֆինանսավորման վերաբերյալ

Կրեմլից հայտնել են, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կբարդացնեն Ուկրաինայի հետ խաղաղության հասնելու ջանքերը

ԿԸՀ համակարգը ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում գտնվել է կիբեռգրոհի ներքո․ Հովակիմյան

Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

ԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը

Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. նախաքննությունն ավարտվել է

Մեծ Բրիտանիայի դեսպանը կարծում է, որ ՀՀ-ն գտնվում է արագ զարգացող քաղաքական և անվտանգային միջավայրում