Զերծ մնալ ուժի կիրառումից, հարգել միմյանց սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը․ Սոչիում եռակողմ հայտարարություն է ընդունվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարություն են ընդունել Սոչիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ ասված է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, 2022 թվականի հոկտեմբերի 31-ին հանդիպել են Սոչիում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։

«Հաստատել ենք հավատարմությունը հիշատակված պայմանավորվածություններին խստորեն հետևելուն՝ ի շահ հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական աճի ապահովման։ Համաձայնվել ենք լրացուցիչ ջանքեր գործադրել՝ ուղղված առկա խնդիրների շտապ լուծմանը, ներառյալ հումանիտար հարցերը։

Ընդգծելով ռուսական խաղաղապահ կոնտինգենտի առանցքային ներդրումը դրա տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում՝ ընդգծել ենք տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ կոնտինգենտի ջանքերի պահանջված լինելը։

Պայմանավորվել ենք զերծ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից, բոլոր խնդրահարույց հարցերը քննարկել և լուծել բացառապես միմյանց սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը փոխադարձ հարգելու հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի։

Ընդգծել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն ակտիվ նախապատրաստելու կարևորությունը՝ տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հասնելու նպատակով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առկա փորձի հիման վրա շարունակել փոխադարձ ընդունելի տարբերակների փնտրտուքը։ Ռուսաստանը ցանկացած եղանակով կաջակցի դրան։

Ընդգծել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ Ռուսաստանի աջակցությամբ երկու երկրների հասարակությունների, փորձագիտական հանրության և կրոնական առաջնորդների միջև երկխոսությունը շարունակելու, ինչպես նաև եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկը տալու համար՝ ուղղված երկրների միջև վստահության ամրապնդմանը։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն այսուհետև ևս աջակցելու, Հարավային Կովկասի կայունությունն ու բարգավաճումն ապահովելու Ռուսաստանի պատրաստակամությունը», - ասվում է հայտարարության մեջ։

Հայերեն العربية English Español Français Русский

Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս

Կանայք ավելի շատ են աշխատում, քան տղամարդիկ՝ շաբաթական 44-49 ժամ հատկացնելով ընտանիքի խնամքին. հետազոտություն

Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը

Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս

Դաշնակահար Վարդան Օվսեփյանն ու երգչուհի Տատիանա Պառռան երևանյան համերգով անմոռանալի օր կպարգևեն ջազի երկրպագուներին

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը

Աստանայում կկայանա «Ապագայի խաղեր» միջազգային բազմամարզական միջոցառումը

Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել

Դամասկոսը և Մոսկվան շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը. Սիրիայի նախագահ

ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ